Ձգտում դեպի նորարարություն,
       Հարգանք ավանդույթների նկատմամբ,
              Հոգատարություն շրջակա միջավայրի հանդեպ:

Ընկերության մասին

Քեյր Բիլդինգ Սերվիզիս ՍՊԸ-ն ծառայությունների լայն շրջանակ առաջարկող շինարարական ընկերություն է: Ընկերությունը հիմնադրվել է որպես ջեռուցման, օդորակման և օդափոխության և շենքերի ավտոմատ կառավարման համակարգերում մասնագիտացած կազմակեպություն: Կարճ ժամկետում այն վերածվեց լիակազմ շինարարական ընկերության` նվիրված մասնագիտական կազմով` շինարարության և ինժեներիայի բոլոր ոլորտներում ու համալրված անհրաժեշտ տեխնիկայով, մեքենաներով, սարքավորումներով և այլ ռեսուրսներով` կատարելու ցանկացած դժվարության առաջադրանք:  Երեք տարվա պատմության ընթացքում ընկերությունը հասցրել է ավարտել թե փոքր և թե խորհրդանշական մեծության օբյեկտներ, ձեռք է բերել հարգված պատվիրատուներ և վաստակել վստահելի և հոգատար գործընկերոջ համբավ: