Ձգտում դեպի նորարարություն,
       Հարգանք ավանդույթների նկատմամբ,
              Հոգատարություն շրջակա միջավայրի հանդեպ:

ՄԵՐ ԹԻՄԸ

Արման Շվագիր
Ընկերության հիմնադիր և տնօրեն

Ծնվել է 1980թ. հունիսի 10-ին:

2003թ. ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հիդրոտեխնիկական շինարարություն բաժինը:

2002-2006թթ. աշխատել է «Արազեն» ընկերությունում՝ որպես օդորակման և ջրամատակարարման սարքավորումների տեղադրման և սպասարկման ինժեներ:

2006-2009թթ. աշխատել է «Քլիմքո» և «Բրոնքո» ընկերություններում և մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի շինարարությանը՝ որպես ջեռուցման և օդորակման համակարգերի ինժեներ և վերահսկող:

2009-2011թթ. աշխատել է «Նատֆուդ» ընկերությունում որպես շինարարական բաժնի պետի տեղակալ և մասնակցել է մարզում մսամթերքի ամենախոշոր գործարանի շինարարությանը:

2012թ. հիմնադրել է «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ընկերությունը և մինչ այժմ հանդիսանում է ընկերության տնօրեն:

Գևորգ Խաչատրյան
Փոխտնօրեն

Ծնվել է 1981թ. ապրիլի 19-ին:

2003թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» բաժինը:

2008թ. ստացել է մագիստրոսի (MBA) աստիճան:

2008-2012թթ. աշխատել է «Նատֆուդ» ընկերությունում որպես նախագծի ղեկավար և իրականացրել է մարզում մսամթերքի ամենախոշոր վերամշակման գործարանի շինարարության ընդհանուր ղեկավարումն ու հսկողությունը:

2013-2014թթ. աշխատում է «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ընկերությունում որպես ֆինանսական տնօրեն և նախագծի ղեկավար:

2015թ.-ից նշանակվել է «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ընկերության փոխտնօրեն:

Մելիքսեթյան Ալբերտ
Շինարարության բաժնի պետ

Ծնվել է 1952թ. հուլիսի 15-ին:

Ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական ինժինիրինգ ֆակուլտետը:

1999-2003թթ. աշխատել է «Վիլլաշին» շինարարական ընկերությունում` որպես արտադրության և ինժինիրինգի բաժնի պետ: Ի թիվս այլ նախագծերի, մասնակցել է «Ջրաշխարհ» համալիրի շինարարությանը:

2003-2005թթ. մասնակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շինարարությանը՝ որպես որակի վերահսկման ինժեներ:

2005-2011թթ. աշխատել է «Վիլլաշին» շինարարական ընկերությունում` որպես արտադրության և ինժինիրինգի բաժնի պետ: Ի թիվս այլ նախագծերի, ավարտել է հետևյալները.

«Կլայկ» առևտրի կենտրոն,

Ջրվեժ թաղամասում մի շարք բնակելի շենքեր,

«Վալենսիա» հյուրանոցային համալիր,

«Ակվատեկ» մարզաառողջարարական կենտրոն:

2011-2012թթ. աշխատել է «Սթար» սուպերմարկետների ցանցում և մասնակցել է նոր սուպերմարկետների կառուցմանը:

2012թ.-ից աշխատում է «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ընկերությունում որպես շինհրապարակի ղեկավար, իսկ 2015թ.-ից՝որպես շինարարության բաժնի պետ:

Անտոնյան Սերգեյ
Գլխավոր ինժեներ

Ծնվել է 1981թ. հոկտեմբերի 05-ին:

2006թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկական ֆակուլտետը:

2006-2008թթ. աշխատել է որպես մասնավոր կապալառու և տեղադրել է մի շարք ջեռուցման համակարգեր, ջրամատակարարման համակարգեր սեփական տներում և փոքր առևտրային շենքերում:

2008-2012թթ. աշխատել է որպես առաջատար մասնագետ Հրազդան ՋԷԿ-ում և մասնակցել է ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շինարարությանը: Ստացել է վերապատրաստման վկայականներ այնպիսի հայտնի ընկերություններից, ինչպիսիք են ABB, Siemens, Ariston և այլն:

2012թ.-ից աշխատում է «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ընկերությունում՝ որպես գլխավոր ինժեներ:

Արմեն Հարությունյան
Ճարտարապետ

Ծնվել է 1986թ. նոյեմբերի 13-ին:

Ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը:

2013թ. ստացել է մագիստրոսի աստիճան:

2010-2011թթ. աշխատել է “Palimpsest Consulting Architects, Engineers and Planners” ընկերությունում՝ որպես կրտսեր ճարտարագետ: Մասնակցել է հետևյալ նախագծերի իրականացմանը.

“USAID” մշակութային կենտրոն ՀՀ, Շահումյան գյուղում,

«Արմենակ և Աննա» պոլիկլինիկա Կոշ գյուղում, ՀՀ,

«Այգեձոր» հյուրանոց,

Հայաստանի դեսպանատունը Թեհրանում:

2012թ. աշխատել է «Ուրբանլաբ Երևան» ընկերությունում` որպես կամավոր հետազոտող:

2012-2013թթ. աշխատել է որպես շինհրապարակի ղեկավար «Ռենկո» ընկերությունում և մասնակցել է ՀՀ «Կենտրոնական բանկի գլխամասը Դիլիջանում» նախագծի իրականացմանը:

2013-2014թթ. աշխատել է “Palimpsest Consulting Architects, Engineers and Planners” ընկերությունում՝ որպես ճարտարագետ:

2014թ. ապրիլից աշխատում է «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ընկերությունում՝ որպես Ճարտարագետ:

Հայկ Պիչիկյան
Գլխավոր ինժեներ-էլեկտրիկ

Ծնվել է 1985թ. հունվարի 05-ին:

Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:

2008-2009թթ. մասնակցել է «Բեկոն» մսամթերքի արտադրական ձեռնարկության ցածր լարման ենթակայանի տեղադրմանը և գործարկմանը:

2009-2010թթ.մասնակցել է Քուվեյթի արդարադատության նախարարության, Քուվեյթի Կենտրոնական բանկի ցածր լարման ենթակայանի ավտոմատացմանն ու բարելավմանը:

2010-2011թթ. մասնակցել է ք.Երևանի խոշոր շինությունների («էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան Պլազա, «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոց և այլն) էլեկտրական ցանցերի տեղադրմանը:

2012-2013թթ. մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի BMS համակարգի վերանորոգման և վերահարմարեցման աշխատանքներին:

2012թ.-ից աշխատում է «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ընկերությունում որպես գլխավոր ինժեներ-էլեկտրիկ:

Ստեփան Գասպարյան
Ճարտարագետ-շինարար

Ծնվել է 1985թ. սեպտեմբերի 10-ին:

2007թ. ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Քաղաքացիական և արդյունաբերական շինարարություն» ֆակուլտետը:

2010-2014թթ. աշխատել է «Արտաշես Պրոջեկտ» ՍՊԸ-ում՝ որպես օդորակման և ջրամատակարարման համակարգի նախագծման ինժեներ:

Այլ մի շարք նախագծերի շարքում, իրականացրել է հետևյալները.

1.«Ռատմինո» առողջարան, ք.Դուբնա, ՌԴ – 2011թ.

2.Առևտրային գրասենյակային կենտրոն ք.Կրասնոզնամենսկում, ՌԴ – 2011թ.

3.Հյուրանոց «Ծաղկաձոր Մարիոթ» – 2012թ.

4.«Ավեդիսյան» դպրոց, ք. Երևան, ՀՀ – 2012թ.

5.«Երևանյան կրկես» – 2013թ.

2014թ.-ից աշխատում է «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ընկերությունում` որպես ճարտարագետ-շինարար: Իրականացրել է օդորակման և ջրամատակարարման համակարգի նախագծման աշխատանքները «ՀԲԸՄ» -ում (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն):

Տոնոյան Սլավիկ
Շինհրապարակի ղեկավար

Ծնվել է 1959թ. հոկտեմբերի 06-ին:

1988թ. ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի քաղաքացիական և արդյունաբերական շինարարություն ֆակուլտետը:

1993-2004թթ. աշխատել է «Ցետա» ՍՊԸ-ում, ՌԴ և մասնակցել է բնակելի շենքերի, տների շինարարությանը:

2004-2009թթ. աշխատել է «Երանոսշին» ՍՊԸ-ում և որպես տեղամասի պետ՝ ղեկավարել է տարբեր նախագծերի համար մետաղական կոնստրուկցիաների շինարարությունը, ինչպես նաև ղեկավարել է ինտերիերի ձևավորման հետ կապված աշխատանքները հագուստի գործարանում և զորանոցների շինարարությունը ԼՂՀ-ում:

2009-2010թթ. աշխատել է «Աղյուս» ՍՊԸ-ում և ղեկավարել է 5 հարկանի բնակելի շենքի շինարարությունը:

2010թ. աշխատել է «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ում որպես շինարարության աշղեկ: Մասնակցել է ք. Արմավիրի մայր ջրանցքի և ք. Երևան, Ավան վարչական շրջանում մագիստրալ ջրագծի շինարարությանը:

2011-2012թթ. աշխատել է «Դիանա 91» ՍՊԸ-ում որպես շինարարության աշղեկ և ղեկավարել է «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի շինարարությունը:

2012-2014թթ. աշխատել է «Բաղրամյանշին» ՍՊԸ-ում որպես շինարարության աշղեկ: Մասնակցել է ք. Երևանի Նոր Նորք համայնքում 3 հարկանի բնակելի տան շինարարությանը և «Անի» կաթնամթերքի գործարանի ջրամատակարարման ենթակառուցվածքների տեղադրման աշխատանքներին:

2015թ.-ից աշխատում է «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ընկերությունում որպես շինհրապարակի ղեկավար: