Ձգտում դեպի նորարարություն,
       Հարգանք ավանդույթների նկատմամբ,
              Հոգատարություն շրջակա միջավայրի հանդեպ:

«Բանալին հանձնելու» սկզբունքով շինարարություն

Քանի որ մենք ունենք մասնագետների մեծ թիմ տարբեր ոլորտներում, առաջարկում ենք իրականացնել Ձեր մտահաղացումները սկսած պլանավորման և նախագծման փուլից, մինչև փորձարկումն ու ստուգաչափումը` ներառյալ երաշխիքային ժամկետի ընթացքում տեխնիկական սպասարկումը: Մենք կօգնենք ձեզ սահմանել նախագծի չափանիշները, նպատակներն ու պահանջները, կազմել նախագիծը` ծախսերի առումով արդյուանվետ, ժամանակ խնայող, էներգախնայող և էկոլոգիապես անվտանգ հիմունքներով: Մեր կորպորատիվ հաճախորդներին կօգնենք գնահատել նախագծի բիզնես կողմը, հաշվարկել իրականացման և հետագա շահագործման ծախսերը: «Բանալին հանձնելու» սկզբունքով պայմանագիրը կօգնի խնայել տարբեր պրոցեսների և փուլերի համար կապալառուներ փնտրելու ժամանակն ու ջանքերը: Այն նաև կօգնի խնայել տարբեր ենթակապալառուների միջև փոխգործակցություն և միաժամանակություն ապահովելու համար անհրաժեշտ ժամանակն ու ջանքերը: Այս տարբերակով նաև տնտեսվում են այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են նախագծի վերահսկման նպատակով ավելի խոշոր վարչական կազմ պահելու համար: