Ձգտում դեպի նորարարություն,
       Հարգանք ավանդույթների նկատմամբ,
              Հոգատարություն շրջակա միջավայրի հանդեպ:

Մեր պատմությունը

Այս տարի մենք նշելու ենք մեր գործունեության 4-րդ տարին: Այս դժվարին ոլորտում յուրաքանչյուր տարին առանձնահատուկ է իր նախագծերով և իրադարձություններով: Մեր գլխավոր ձեռքբերումը մեր հիմնական նախագծերի և կառույցների հետ միասին մեր հեղինակությունն է, որը դառնում է ավելի ամուր և մեծ ամեն հաջողված նախագծից հետո:

  • Դեկտեմբեր, 2011 – Հիմնադրվեց «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ընկերությունը
  • Հունվար, 2012 – «Նատֆուդ» մսամթերքի գործարանի ջեռուցման և օդորակման համակարգերի շահագործման , կարգաբերման և սպասարկման աշխատանքների կատարման պայմանագիր
  • Հունիս, 2012 – Դիլիջանի միջազգային ավագ դպրոցի էլեկտրասնուցման, ցածր լարման համակարգերի նախագծման պայմանագիր
  • Հուլիս, 2012 – Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի ավտոմատացման համակարգի կարգաբերման աշխատանքների պայմանագիր և շատ այլ պատվերներ ՀԱՀ-ից
  • Հոկտեմբեր, 2012 – Առաջին մեր գլխավոր նախագծի` Ավեդիսյան ավագ դպրոցի սկիզբը
  • Մարտ, 2013 – Բիլեզիկյան տարրական դպրոց նախագծի սկիզբ
  • Մարտ, 2014 – ՀԲԸՄ շենքում ջեռուցման և օդորակման համակարգերի տեղադրման աշխատանքների սկիզբ
  • Ապրիլ, 2014 – CH2MHILL ընկերության (աշխարհի ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկը) առաջին պատվերը
  • Մայիս, 2014 – Շենքի ավտոմատացման, հակահրդեհային ազդանշանային համակարգի, տելեկոմ, մուտքի վերահսկման, վիդեոհսկման համակարգերի տեղադրում ՀԲԸՄ շենքում
  • Օգոստոս, 2014 – Ավեդիսյան և Բիլեզիկյան դպրոցների շինարարության ավարտը՝ համաձայն պայմանագրով սահմանված ժամկետի
  • Օգոստոս, 2014 – SSFS լաբորատորիայի շինարարության սկիզբ