Ձգտում դեպի նորարարություն,
       Հարգանք ավանդույթների նկատմամբ,
              Հոգատարություն շրջակա միջավայրի հանդեպ:

Աշխատատեղի անվտանգության իրականացում

Աշխատատեղում անվտանգության ապահովումը մեր ընկերության համար թիվ մեկ առաջնահերթության խնդիր է: Մենք ոչ միայն հետևում ենք անվտանգության կանոններին և կանոնակարգերին՝ մարդկային առողջության արժեքից ելնելով, այլ նաև ելնելեվ այն բանից, որ յուրաքանչուր պատահար բերում է աշխատանքի դադարի և բացասաբար է ազդում ընկերության գործունեության վրա: Ահա թե ինչու մենք կարողացել ենք հասնել պատահարների շատ ավելի ցածր ցուցանիշի, քան քան մեր ոլորտի միջին ցուցանիշն է:
Մեր անվտանգության միջոցները, կանոններն ու ուղեցույցը ընհանուր առմամբ և մասնավորապես այս նախագծի համար ներառում են.

  • Տարածքի պատշաճ ցանկապատում և ոչ լիազորված անձանց մուտքի սահմանափակում
  • Անձնական պաշտպանիչ հագուստի պարտադիր կրում
  • Ոգելից խմիչքի օգտագործման նկատմամբ զրոյական հանդուրժողականություն
  • Ծանր տեխնիկայի և սարքավորումների կիրառում` անվտանգության կանոններին խիստ համապատասխան
  • Անվտանգության վերաբերյալ պարբերական դասընթացներ և հանդիպումներ
  • Շինհրապարակի բոլոր աշխատողների, մատակարարների, ենթակապալառուների կողմից մեր ընկերության սահմանած անվտանգության անվտանգության կանոնների պահպանում
  • Սարքավորումները և նյութերը պահվում են փակ տարածքում
  • Շինարարական հրապարակում ոչ մի պայթյունավտանգ հեղուկ կամ վտանգավոր նյութ չի պահվում:

 

Յուրաքանչյուր շինհրապարակում անվտանգության ինժեները իրականացնում է հետևյալ գործողությունները.

  • Հետևում է, որ անձնակազմը պահպանի անվտանգության հրահանգներն և կանոնները
  • Իրակացնում է վտանգավոր պայմանների մոնիտորինգ, կանխում է պոտենցիալ վտանգավոր իրավիճակները
  • Սարքավորումների և շինհրապարակի պայմանների ստուգում յուրաքանչյուր հերթափոխի սկզբում կամ ըստ անհրաժեշտության
  • Ապահովում է, համապատասխան բժշկական միջցների ու դեղորայքի առկայությունը
  • Պատրաստում է յուրաքանչյուր նախագծի համար անվտանգության ծրագիր
  • Ապահովում է այլ անվտանգության միջոցներ, ինչպիսիք են օրինակ շինհրապարակ մուտքի խոչընդոտների բացակայությունը, պաշտպանությունն ընկնելուց, պոտենցիալ վտանգավոր գործողությունների կանխումը, վնասակար նյութերի հետ վարվեցողության և դրանց պահպանության անվտանգությունը: