Տելեսկոպիկ կանգնակներն օգտագործվում են որպես հենարաններ ծածկի հեծանա-կանգնակային կաղապարներում: Կանգնակները ավարտվում են խաչաձև գլխիկներով, որոնց վրա տեղադրվում են երկտավրային փայտահեծանները և եռոտանիները՝ ավելի լավ կայունության համար։ Սխալ դասավորվածությունը և ծանրաբեռնման սխալ հաշվարկը կանգնակների վրա հանդիսանում են ծածկի կաղապարների փլուզման հաճախակի պատճառները։ Միևնույն ժամանակ, կարևոր դեր ունի նաև կանգնակների որակը։
Այդ պատճառով նախագծի համար կանգնակներ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալին՝
- Տեխնիկական ցուցանիշներ՝ խողովակների տրամագիծը և հաստությունը
- Ծածկույթ՝ փոշեներկված կամ ցինկապատ
- Անվտանգություն՝ կանգնակների հետ աշխատելիս՝ պաշտպանիչ տարրեր
- Փորձարկված և ապացուցված բեռի կրման հզորություն
PERI ընկերության ներկված տելեսկոպիկ կանգնակը տեխնոլոգիական արտադրանք է, որն արտադրվում է ՌԴ-ում՝ հաշվի առնելով որակի եվրոպական ստանդարտների պահանջները: Արտադրման գործընթացն ինքնին վերահսկվում է հումքից մինչև հաճախորդին ուղարկվելու փուլը։ Ներկված կանգնակների տիպերը և չափերը թույլ են տալիս տեղադրել կանգնակը 1.85 մետրից մինչև 4.2մ բաձրության վրա: Այս կանգնակները առավելապես հարմար են մոնոլիտ, բնակելի և կոմերցիոն տիպի շինարարական աշխատանքներում կիրառման համար:
Ներկված կանգնակը ըստ բարձրության լինում է 3 տիպի՝ 310,370 և 420 սմ:
Արտաքին և ներքին խողովակները պատրաստված են 3–րդ կարգի պողպատից և ներկված են հատուկ փոշեներկումով:
Առավելությունները՝