Շինարարական կաղապարներ Domino տիպի: Հարմար է բնակելի և ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման, ինչպես նաև արդեն կառուցված շենքերում շինարարական աշխատանքների իրականացման համար: Վահանի ներսում անկերային անցքերը թույլ են տալիս կաղապարը արագ տեղադրել հիմքի, նեցուկային պատերի և չորսունների լցման համար: DRS հարթեցնող կողպեքը ապահովում է կաղապարների հարթ և խիտ միացում։
Առավելությունները՝
- Կաղապարը շատ թեթև է, և ունի կիրառման լայն շրջանակ: Ալյումինային տարբերակի դեպքում հնարավոր է տեղադրել առանց կռունկի
- Վահանակների հարթ և ամուր միացման երաշխիք մեկ մասի՝ DRS հարթեցնող կողպեքի օգտագործման շնորհիվ
- Անկերային անցքերը նվազագույնի են հասցնում ճոպանի մոնտաժման վնասները հիմքի լցման ընթացքում
- DKS տիպի կողպեքն ապահովում է հիմքերի կաղապարման և նոր լցվող բետոնի հեշտ միաձուլում
Տեխնիկական հատկանիշներ`
- Ամրացման համակարգ` Anchor DW 15
- Թարմ լցված բետոնի առավելագույն ճնշում ` 60 ԿՆ/մ²
- Վահանի բարձրությունը` 0,75 մ | 1,25 մ | 1,50 մ | 2.50 մ | 2.76 մ | 13.00 մ
- Վահանի լայնությունը` 0.25 մ | 0,50 մ | 0,75 մ | 1.00 մ
Այլ հատկություններ՝
- Վահանը ներկված է փոշեներկումով, ինչը կանխում է բետոնի կպչունությունը, դրանով իսկ հեշտացվում է կանգնակների մաքրումը: Ցինկապատ դետալների շնորհիվ ապահովվում է հակակոռոզիոն բարձր մակարդակ