logo
A powerful architecture & Construction theme. Construct your website in the perfect Ratio.
Alienum phaedrum torquatos nec eu, vis detraxit periculis ex, nihil expetendis in mei. Mei an pericula
Title Image

Մեր պատմությունը

Այս տարի մենք նշելու ենք մեր գործունեության 4-րդ տարին: Այս դժվարին ոլորտում յուրաքանչյուր տարին առանձնահատուկ է իր նախագծերով և իրադարձություններով: Մեր գլխավոր ձեռքբերումը մեր հիմնական նախագծերի և կառույցների հետ միասին մեր հեղինակությունն է, որը դառնում է ավելի ամուր և մեծ ամեն հաջողված նախագծից հետո:

Դեկտեմբեր, 2011 – Հիմնադրվեց «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ընկերությունը

Հունվար, 2012 – «Նատֆուդ» մսամթերքի գործարանի ջեռուցման և օդորակման համակարգերի շահագործման , կարգաբերման և սպասարկման աշխատանքների կատարման պայմանագիր

Հունիս, 2012 – Դիլիջանի միջազգային ավագ դպրոցի էլեկտրասնուցման, ցածր լարման համակարգերի նախագծման պայմանագիր

Հուլիս, 2012 – Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի ավտոմատացման համակարգի կարգաբերման աշխատանքների պայմանագիր և շատ այլ պատվերներ ՀԱՀ-ից

Հոկտեմբեր, 2012 – Առաջին մեր գլխավոր նախագծի` Ավեդիսյան ավագ դպրոցի սկիզբը

Մարտ, 2013 – Բիլեզիկյան տարրական դպրոց նախագծի սկիզբ

Մարտ, 2014 – ՀԲԸՄ շենքում ջեռուցման և օդորակման համակարգերի տեղադրման աշխատանքների սկիզբ

Ապրիլ, 2014 – CH2MHILL ընկերության (աշխարհի ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկը) առաջին պատվերը

Մայիս, 2014 – Շենքի ավտոմատացման, հակահրդեհային ազդանշանային համակարգի, տելեկոմ, մուտքի վերահսկման, վիդեոհսկման համակարգերի տեղադրում ՀԲԸՄ շենքում

Օգոստոս, 2014 – Ավեդիսյան և Բիլեզիկյան դպրոցների շինարարության ավարտը՝ համաձայն պայմանագրով սահմանված ժամկետի

Օգոստոս, 2014 – SSFS լաբորատորիայի շինարարության սկիզբ