Title Image

Աշխատատեղի անվտանգության իրականացում

Աշխատատեղում անվտանգության ապահովումը մեր ընկերության համար թիվ մեկ առաջնահերթության խնդիր է: Մենք հետևում ենք անվտանգության կանոններին և կանոնակարգերին՝ ոչ միայն մարդկային առողջության արժեքից ելնելով, այլ նաև գիտակցելով, որ յուրաքանչուր պատահար բերում է աշխատանքի դադարի և բացասաբար է ազդում ընկերության գործունեության վրա: Ահա թե ինչու մենք կարողացել ենք հասնել պատահարների շատ ավելի ցածր ցուցանիշի, քան մեր ոլորտի միջին ցուցանիշն է:

Մեր անվտանգության միջոցները, կանոններն ու ուղեցույցը ընհանուր առմամբ ներառում են.

Տարածքի պատշաճ ցանկապատում և ոչ լիազորված անձանց մուտքի սահմանափակում

Անձնական պաշտպանիչ հագուստի պարտադիր կրում

Ոգելից խմիչքի օգտագործման նկատմամբ զրոյական հանդուրժողականություն

Ծանր տեխնիկայի և սարքավորումների կիրառում` անվտանգության կանոններին խիստ համապատասխան

Անվտանգության վերաբերյալ պարբերական դասընթացներ և հանդիպումներ

Շինհրապարակի բոլոր աշխատողների, մատակարարների, ենթակապալառուների կողմից մեր ընկերության սահմանած անվտանգության կանոնների պահպանում

Սարքավորումները և նյութերը պահվում են փակ տարածքում

Շինարարական հրապարակում ոչ մի պայթյունավտանգ հեղուկ կամ վտանգավոր նյութ չի պահվում

Յուրաքանչյուր շինհրապարակում անվտանգության ինժեները իրականացնում է հետևյալ գործողությունները.

Հետևում է, որ անձնակազմը պահպանի անվտանգության հրահանգներն ու կանոնները

Իրականացնում է վտանգավոր պայմանների մոնիթորինգ, կանխում է պոտենցիալ վտանգ ներկայացնող իրավիճակները

Սարքավորումների և շինհրապարակի պայմանների ստուգում յուրաքանչյուր հերթափոխի սկզբում կամ ըստ անհրաժեշտության

Ապահովում է համապատասխան բժշկական միջոցների և դեղորայքի առկայությունը

Պատրաստում է յուրաքանչյուր նախագծի համար անվտանգության ծրագիր

Ապահովում է այլ անվտանգության միջոցներ, ինչպիսիք են օրինակ շինհրապարակ մուտքի խոչընդոտների բացակայությունը, պաշտպանությունն ընկնելուց, պոտենցիալ վտանգավոր գործողությունների կանխումը, վնասակար նյութերի հետ վարվեցողության և դրանց պահպանության անվտանգությունը