Ծառայություններ
Մենք առաջարկում ենք նախագծերի համապարփակ իրականացում՝ ապահովելով պլանավորում, նախագծում, ծախսերի և ռիսկերի վերլուծություն, շինարարություն, փորձարկում և երաշխիքային տեխնիկական սպասարկում։
Շինարարական Ծառայություններ
Ծառայության մասին. Համաշինարարական աշխատանքների որակը և արագությունը հանդիսանում են յուրաքանչյուր շինարարական նախագծի հիմքը: «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ընկերությունը կարող է լինել Ձեր վստահելի գործընկերը ցանկացած շինարարական նախագծի իրականացման համար` անկախ դրա ծավալից և բարդության աստիճանից: Սկսած բնակելի շենքերի շինարարությունից, մինչև արդյունաբերական նշանակության շինարարության համար մենք առաջարկում ենք ծառայությունների լայն շրջանակ, որը հակիրճ ներկայացնում ենք հետևյալ խմբերում։ […]
Ինժեներական աշխատանքներ և ծառայություններ
Ծառայության մասին. Մեր ընկերության հիմնական առանձնահատկություններից մեկը մեր խորը մասնագիտացումն է ինժեներական ենթակառուցվածքներում նույնքան, որքան և համաշինարարական աշխատանքների մեջ: Ժամանակակից շինությունները դադարել են լինել միայն բետոնե կամ մետաղյա կառուցվածքներ: Պահանջվում են գիտելիքներ ինժեներական բոլոր բնագավառներում` կառուցելու համար ժամանակակից շինություններ, որոնք կլինեն էներգաարդյունավետ, հարմարավետ և առաջադեմ տեխնոլոգիական հնարավորություններով:Մեր ընկերությունը ապահովում է ինժեներական ծառայությունների հետևյալ հիմնական կատեգորիաները. […]
«Բանալին հանձնելու» սկզբունքով շինարարություն
Ծառայության մասին. Առաջարկում ենք իրականացնել Ձեր մտահղացումները՝ սկսած պլանավորման և նախագծման փուլից մինչև փորձարկում, ստուգաչափում և երաշխիքային ժամկետի ընթացքում տեխնիկական սպասարկում։ «Բանալին հանձնելու» սկզբունքով աշխատանքը հնարավորություն է տալիս խնայել ժամանակ և ռեսուրսներ՝ բացառելով տարբեր փուլերի համար առանձին կապալառուներ որոնելու անհրաժեշտությունը։ Այս մոտեցումը թույլ է տալիս նաև նվազեցնել նախագծի վերահսկման համար պահանջվող վարչական ծախսերը՝ ապահովելով մեկ […]
Նախաշինարարական և նախագծային աշխատանքներ
Ծառայության մասին. Մենք տրամադրում ենք շինարարական նախագծման և կառավարման համալիր ծառայություններ՝ սկսած նախնական վերլուծությունից մինչև ինժեներական համակարգերի լիարժեք նախագծում։ Մեր մոտեցումը հիմնված է ճշգրիտ հաշվարկների, արդյունավետ պլանավորման և ռիսկերի նվազեցման վրա՝ ապահովելով որակ, անվտանգություն և ծախսերի օպտիմալ կառավարում։ Ինչու՞ ընտրել մեզ Մենք առաջարկում ենք ամբողջական մոտեցում՝ համադրելով նախագծումը, վերլուծությունը և կառավարումը միաժամանակ։ Մեր թիմն ապահովում […]





