Բազմաբնակարան բնակելի շենք Մալխասյանց 4 հասցեում

Ընտրել բնակարան

 

Մալխասյանց 4 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցապատումն ավարտվել է։ Շենքն ունի 13 հարկ՝ որից 12-ը` բնակելի, 1-ը` հասարակական նշանակության։
«Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ընկերությունը Մալխասյանց 4 շենքի կառուցապատումն իրականացնելիս հավատարիմ է մնացել որակի ապահովման իր սկզբունքներին, ինչի շնորհիվ ստացել է բացառիկ արդյունք։ Շենքն ունի․

• էներգախնայողության A+ վկայական
• 9 + բալ սեյսմակայունություն
• էլեկտրամատակարարման ենթակայան՝ 2 տարբեր սնուցման աղբյուրով
• 4000 ք/մ կանաչապատ փակ այգի՝ մանկական խաղահրապարակով, որտեղ մեքենաների մուտքը արգելված է
• Առանձին ավտոկայանատեղի՝ 1 ստորգետնյա և 5 վերգետնյա հարկերով

Բնակիչների առօրյան հարմարավետ և լիարժեք դարձնելու համար շենքում գործում են անվտանգության 24/7 համակարգ, անվճար մանկական սենյակ, խաղասրահ, մարզասրահ և Co-Working space, իսկ գրասենյակի աշխատակիցներն արագ արձագանքում և տալիս են լուծում ցանկացած խնդրի։ Համալիրի շարունակական զարգացումն ու աշխատանքների հետևողական կատարումը փաստում են մեր եզակի և ինքնատիպ մոտեցման մասին։

Սկիզբ`

2019 թ.

Ավարտ՝

2022 թ.

1 հարկի մակերեսը՝

1 560 ք.մ.

Տարածք`

24 000 ք.մ.