«Պիլեզիքեան» տարրական դպրոց

«Պիլեզիքեան» տարրական դպրոցի նախագիծը իրականացվեց «Ավետիսյան» ավագ դպրոցի նախագծին զուգահեռ: Քանի որ տարրական դպրոցի շինարարությունը ի սկզբանե նախատեսված չէր, դրա ավելացումը «Ավետիսյան» դպրոցի նախագծի հետագա փուլերի ընթացքում ստեղծեց լրացուցիչ ծանրաբեռնվածություն մեր անձնակազմի համար: Առաջադրվեց խնդիր ավարտել երկու նախագծերը միաժամանակ՝ առանց սկզբնական պայմանագրով նախատեսված ժամկետները հետաձգելու։ «ՔԵՅՐ ԲԻԼԴԻՆԳ ՍԵՐՎԻԶԻՍ» ՍՊԸ-ի պրոֆեսիոնալիզմի և բազմաֆունկցիոնալության շնորհիվ հնարավոր եղավ դպրոցները հանձնել շահագործման մինչ 2014թ․-ի սեպտեմբերի 1-ը։

Սկիզբ`

08.03.2013թ.

Ավարտ՝

31.08.2014թ

Մակերես

1960 ք.մ.