ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԲՔ-ի թանգարան

«Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ-ն իրականացրել է մի շարք նախագծեր իր տարիների հավատարիմ գործընկեր՝ Կոկա Կոլա ՀԲՔ-ի հետ: Միաժամանակ կատարվել են տարաբնույթ աշխատանքներ, որոնցից մեկն էր Կոկա Կոլա ՀԲՔ-ի թանգարանի կառուցումը: Բոլոր աշխատանքների ընթացքում գործարանը շարունակել է գործել: Ծրագրի շրջանակներում իրականացվել են՝

  • Մետաղական կոնստրուկցիաների իրականացում
  • Տանիքի, առաստաղի, պատերի և միջնորմերի իրականացում
  • Դռների և պատուհանների տեղադրում
  • Մոնոլիտ երկաթբետոնե կոնստրուկցիաների իրականացում

Մենք նաև իրականացրել ենք հակահրդեհային համակարգի տեղադրման և գործարկման աշխատանքները, որոնք ներառում էին՝

  • Սպրինկլերային համակարգի և ներքին հիդրանտների տեղադրում
  • Արտաքին հիդրանտների տեղադրում
  • Լուսատուների տեղադրման աշխատանքներ
  • Պոմպակայանի կառուցման աշխատանքներ
  • Ասֆալտապատման աշխատանքներ

Սկիզբ`

15.03.2018 թ.

Ավարտ`

15.10.2018 թ.

Տարածք`

1000 ք.մ.