Կոնվերս բանկի «Գյումրի» մասնաճյուղ

«Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ-ն ավարտել է հերթական հաջողված նախագիծը մեր գործընկեր՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ-ի համար: Այս անգամ մեր անձնակազմը տեղափոխվեց Գյումրի, որպեսզի իրականացնի Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղի վերանորոգման աշխատանքները: Դրանք ներառում էին՝

  • Համաշինարարական աշխատանքներ
  • Երկաթբետոնե աշխատանքներ
  • Միջանկյալ պատերի, առաստաղների ու դռների տեղադրում
  • Ներկարարական աշխատանքներ
  • Էլեկտրասնուցման աշխատանքներ
  • Սանհանգույցների վերանորոգում
  • Օդափոխության, ջեռուցման և սառեցման համակարգերի տեղադրում և հանձնում շահագործման
  • Տարածքի կանաչապատում

Նշենք, որ տվյալ նախագծի հիմնական բարդությունն այն էր, որ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում մասնաճյուղը շարունակում էր իր գործունեությունը:

Սկիզբ`

09.01.2018 թ․

Ավարտ`

20.04.2018 թ․

Տարածք`

430 ք.մ.