Հայաստանի ամերիկյան համալսարան

Հայաստանի ամերիկյան համալսարանը մեր առաջին պատվիրատուներից է: «ՔԵՅՐ ԲԻԼԴԻՆԳ ՍԵՐՎԻԶԻՍ» ՍՊԸ-ի և ՀԱՀ-ի առաջին համագործակցությունը եղավ համալսարանի կաթսայատան գործունեության կարգավորման և շտկման հետ կապված աշխատանքների իրականացումը: Դրանից հետո մենք վերանորոգեցինք նաև Փարամազ Ավետիսյան մասնաշենքի օդափոխության և օդորակման համակարգերը: Ընդհանուր առմամբ, 2 տարվա ընթացքում Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ կնքվեց 6 պայմանագիր:

Ինժեներական աշխատանքները ներառում էին.

  • Ջեռուցման, օդորակման և օդափոխության համակարգի տարրերի շտկում և հավասարակշռում (կաթսաներ, օդափոխության սարքեր, օդի փոփոխական ծավալով տերմինալ բլոկեր, DDC կոնտրոլլերներ, փականներ, սենսորներ և այլն)
  • Վերոնշյալ ջեռուցման, օդորակման և օդափոխության համակարգի շահագործում և սպասարկում
  • Խողովակաշարի և խողովակների մեկուսիչների տեղադրում
  • Օդակարգավորման առանձին տարրերի տեղադրում գրադարանում, ճաշարանում
  • Ջեռուցման, օդորակման և օդափոխության սարքավորումների համար էլեկտրական տուփերի տեղադրում
  • Շենքի ավտոմատացման համակարգի շահագործում
  • Լսարանների և արխիվային սենյակի վերանորոգում

Սկիզբ`

23.07.2012թ.

Ավարտ`

05.08.2013թ.