«ՀԲԸՄ» բիզնես կենտրոն

Ջեռուցման, օդափոխման և օդորակման համակարգի տեղադրումը «ՀԲԸՄ» կենտրոնում առաջ էր քաշում հարմարավետ սենյակային ջերմաստիճան ստանալու համար բոլոր ժամանակակից պահանջները: Այն նաև ինժեներական սարքավորումները սահմանափակ տարածքում տեղավորելու բարդ խնդիր էր առաջադրում: «ՔԵՅՐ ԲԻԼԴԻՆԳ ՍԵՐՎԻԶԻՍ» ՍՊԸ-ի պրոֆեսիոնալ աշխատակազմը կարողացավ լուծումներ գտնել խնդիրներին, ինչպես նաև տարբեր արտադրողներից բոլոր ինժեներական ենթակառուցվածքները միավորել շենքի կառավարման «Computrols» համակարգում: Ջեռուցման, օդափոխման և օդորակման ողջ համակարգը կարող է ղեկավարվել և վերահսկվել ցանկացած համակարգչից՝ ինտերնետի միջոցով: Ի լրումն դրան, մենք օգտագործել ենք մեկուսիչ պանելներ` օդատարները պատրաստելու համար: Այս լուծումը ոչ միայն կրճատեց տեղադրման ժամանակը, այլ նաև խնայեց հաճախորդի ֆինանսական միջոցները: Մեկուսիչ պանելներից օդատարները այնքան էսթետիկ են, որ պարզապես կարելի է առաստաղը ներկել և խուսափել կախովի առաստաղ կառուցելուց։

Այս նախագիծը ներառում էր.

  • Ջեռուցման համակարգի տեղադրում
  • Օդափոխման և օդորակման համակարգի տեղադրում
  • Հակահրդեհային ահազանգման համակարգի տեղադրում
  • Շենքի կառավարման համակարգի տեղադրում
  • Անվտանգության համակարգի, ՏՏ և հեռախոսային ցանցի, հակահրդեհային ազդանշանային համակարգի տեղադրում:

Սկիզբ`

01.05.2014թ.

Ավարտ՝

04.04.2015թ.

Մակերես

5885 ք.մ