Դիլիջանի միջազգային դպրոց

Նախագծի մասին
Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարությունը Հայաստանում ամենախոշոր ներդրումային նախագծերից է: Հայաստանի այլ առաջավոր նախագծային և շինարարական ընկերությունների թվում «ՔԵՅՐ ԲԻԼԴԻՆԳ ՍԵՐՎԻԶԻՍ» ՍՊԸ-ն նույնպես մասնակցեց այս խոշոր նախագծին: Մեր պատվիրատուն այս նախագծի համար «ՌԴ Փրոջեքթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն էր: Մեր ընկերության հետ պայմանագիրը կնքվել էր էլեկտրական ենթակառուցվածքի, դպրոցի շենքերի և հանրակացարանների ողջ կապի և վերահսկման համակարգերի նախագծման համար:
Նախագիծը ներառում էր.
- Էլեկտրամատակարարման համակարգի նախագծում
- Շենքի ավտոմատացման համակարգի նախագծում
- Տեսահսկման, անվտանգության և մուտքի վերահսկման համակարգերի նախագծում
- Հակահրդեհային ազդանշանային համակարգի նախագծում
Մանրամասներ
- Մեկնարկը: Հուլիս, 2012թ.
- Ավարտը: Մայիս, 2013թ.





