Ձգտում դեպի նորարարություն,
       Հարգանք ավանդույթների նկատմամբ,
              Հոգատարություն շրջակա միջավայրի հանդեպ:

Քեյր Բիլդինգ Սերվիզիս ՍՊԸ

Քեյր Բիլդինգ Սերվիզիս ՍՊԸ-ն ծառայությունների լայն շրջանակ առաջարկող շինարարական ընկերություն է: Ընկերությունը հիմնադրվել է որպես ջեռուցման, օդորակման և օդափոխության և շենքերի ավտոմատ կառավարման համակարգերում մասնագիտացած կազմակեպություն: Կարճ ժամկետում այն վերածվեց լիակազմ շինարարական ընկերության` նվիրված մասնագիտական կազմով` շինարարության և ինժեներիայի բոլոր ոլորտներում ու համալրված անհրաժեշտ տեխնիկայով, մեքենաներով, սարքավորումներով և այլ ռեսուրսներով` կատարելու ցանկացած դժվարության առաջադրանք: Երեք տարվա պատմության ընթացքում ընկերությունը հասցրել է ավարտել թե փոքր և թե խորհրդանշական մեծության օբյեկտներ, ձեռք է բերել հարգված պատվիրատուներ և վաստակել վստահելի և հոգատար գործընկերոջ համբավ:

Ինչ ենք մենք անում

ՆԱԽԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Հաջող սկիզբը նշանակում է հաջող ավարտ: Սկսեք Ձեր նախագիծը մեր մասնագետների հետ: Մեր ճարտարապետները և ինժեներները Ձեր մտահղացումները կվերածեն գծագրերի, բանաձևերի և հաշվարկների:

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ

Որակ, արագություն և գին: Գտեք այս գործոնների լավագույն համակցությունը՝ աշխատելով մեր ընկերության հետ: Մենք հագեցած ենք սարքավորումներով և անձնակազմով ցանկացած բարդության նախագիծ իրականացնելու համար:

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ

Որակավորված ինժինիրինգային ծառայությունները նշանակում են նախնական ներդրումների, հետագա սպասարկման ծախսերի խնայողություն և հարմարավետության ավելացում բնակիչների համար: Ձեռք բերեք այդ ամենը մեր մասնագետների հետ:

ՍԱՐՔԱՎՈՐՈւՄՆԵՐԻ ՎԱՐՁՈւՅԹ

Արդյունավետ սարքավորումները խնայում են Ձեր ժամանակը, գումարը և ջանքերը: Մեր բոլոր մեքենաները ժամանակակից են, նոր և բարձր արտադրողականությամբ: Լավագույն տեխնիկան` լավագույն գներով:


«Սի-Բի-ԵՍ»-ի մոտեցումը

Մենք համոզված ենք, որ շինարարական բիզնեսում լավագույն հատկանիշը դա գնի և որակի լավագույն տարբերակ ներկայացնելն է: Յուրաքանչյուր նախագիծ իր մեջ ներառում է երեք հիմնական ցուցանիշ: որակ, իրականացման արագություն և ծախսեր: Մենք ջանում ենք տալ այդ երեք տարրերի լավագույն համակցությունը` հիմնվելով մեր հաճախորդների կողմից սահմանված առաջնայնությունների վրա: Հաճախորդների հետ հարաբերությունները, համագործակցության ոգին և երկուստեք շահերի նկատմամբ հարգանք` սա այն է, ինչ առանձնացնում է «Սի-ԲԻ-ԷՍ»-ի մոտեցումը մնացածներից: Մենք երբեք չենք վախենում հանձն առնել մեր հաճախորդների կողմից տրված ամենայուրահատուկ և նորարարական խնդիրները իրականացնելուց: Ստանալ հաճախորդից ևս մեկ պատվեր` սա է մեզ համար լավագույն գնահատականը: