logo
A powerful architecture & Construction theme. Construct your website in the perfect Ratio.
Alienum phaedrum torquatos nec eu, vis detraxit periculis ex, nihil expetendis in mei. Mei an pericula
Title Image

«Բանալին հանձնելու» սկզբունքով շինարարություն

Քանի որ մենք ունենք մասնագետների մեծ թիմ տարբեր ոլորտներում, առաջարկում ենք իրականացնել Ձեր մտահղացումները՝ սկսած պլանավորման և նախագծման փուլից, մինչև փորձարկումն ու ստուգաչափումը` ներառյալ երաշխիքային ժամկետի ընթացքում տեխնիկական սպասարկումը: Մենք կօգնենք Ձեզ սահմանել նախագծի չափանիշները, նպատակներն ու պահանջները, կազմել նախագիծը` ծախսերի առումով արդյունավետ, ժամանակ խնայող, էներգախնայող և էկոլոգիապես անվտանգ հիմունքներով: Մեր կորպորատիվ հաճախորդներին կօգնենք գնահատել նախագծի բիզնես կողմը, հաշվարկել իրականացման և հետագա շահագործման ծախսերը: «Բանալին հանձնելու» սկզբունքով պայմանագիրը կօգնի խնայել տարբեր պրոցեսների և փուլերի համար կապալառուներ փնտրելու ժամանակն ու ջանքերը: Այն նաև կօգնի խնայել տարբեր ենթակապալառուների միջև համագործակցություն և միաժամանակ աշխատելու հնարավորություն ապահովելու համար անհրաժեշտ ժամանակն ու ջանքերը: Այս տարբերակով նաև տնտեսվում են այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են նախագծի վերահսկման նպատակով ավելի խոշոր վարչական կազմ պահելու համար: