Title Image

Ընկերության մասին

«Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ-ն ծառայությունների լայն շրջանակ առաջարկող շինարարական ընկերություն է: Այն հիմնադրվել է որպես ջեռուցման, օդորակման, օդափոխության և շենքերի ավտոմատ կառավարման համակարգերում մասնագիտացած կազմակեպություն: Կարճ ժամանակում «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ-ն վերածվեց լիակազմ շինարարական ընկերության` շինարարության և ինժեներական բոլոր ոլորտներում մասնագիտացված աշխատակազմով և ցանկացած դժվարության առաջադրանք կատարելու համար անհրաժեշտ ռեսուրսներով (տեխնիկա, մեքենաներ, սարքավորումներ):

Տարիների ընթացքում «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ-ն հասցրել է ավարտել թե՛ փոքր, և թե՛ խորհրդանշական մեծության նախագծեր, ձեռք է բերել հարգված պատվիրատուներ և վաստակել վստահելի ու հոգատար գործընկերոջ համբավ: Մենք համոզված ենք, որ շինարարական բիզնեսում ամենակարևոր հատկանիշներից է գնի և որակի լավագույն տարբերակի ներկայացումը: Յուրաքանչյուր նախագիծ իր մեջ ներառում է երեք հիմնական ցուցանիշ՝ որակ, աշխատանքների իրականացման արագություն և ծախսեր: Մենք ջանում ենք ստեղծել այդ ցուցանիշների լավագույն համակցությունը` հիմնվելով մեր հաճախորդների կողմից սահմանված առաջնայնությունների վրա:
Հաճախորդների հետ հարաբերությունները, համագործակցության ոգին և երկուստեք շահերի նկատմամբ հարգանքը առանձնացնում են «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ-ն մնացած կազմակեպություններից: Մեր մոտեցումն է՝ երբեք չվախենալ հանձն առնել մեր հաճախորդների կողմից տրված ամենայուրահատուկ և նորարարական խնդիրների իրականացումը: