ԳՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԿ լաբորատորիա

ԳՆ Երևանի ՀԿ լաբորատորիայի շենքի կառուցման տարբեր փուլերի իրականացումը CH2M ընկերությունը շնորհել էր տարբեր ենթակապալառուների, և մեր ընկերությունը շահել էր ներքին հարդարման աշխատանքների իրականացման պայմանագիրը և կատարել հետևյալ աշխատանքները՝

  • Ներքին պատերի կառուցում` համաձայն Knauf-ի չափանիշների
  • Առաստաղների տեղադրում, այդ թվում կախովի առաստաղներ (սալիկներ հանքային նյութից, 120×60 սմ)
  • Ներքին դռներ և պարագաներ՝ ալյումինե և պողպատե դռներ (անտիպանիկա և աքսեսուարներ)
  • Միջնորմերի հարդարում, ներկում (էպոքսիդային ներկ, կերամիկական սալիկներ)
  • Հատակի երեսապատում՝ վինիլային անկար ծածկույթ, կերամիկական սալիկներ
  • Աստիճանների երեսպտում և չժանգոտող պողպատից բազրիքների տեղադրում
  • Զուգարաններ և HPL պլաստիկից միջնորմներ՝ զուգարանների և լոգարանների համար
  • Պատուհանների բացվածքների հարդարում, ջրակայուն լամինատից պատուհանագոգեր
  • Վերնահարկի աստիճանների տեղադրում և վերնահարկի համար հատուկ դռան մեխանիզմի տեղադրում
  • Ներքին պատուհաններ և ապակյա միջնորմներ

Սկիզբ`

06.10.2015 թ.

Ավարտ`

07.04.2016 թ.

Տարածք`

1335 ք.մ.