Գեղարքունիքի մարզի համայնքներ

«Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ-ն իրականացրել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ և Վերին Գետաշեն համայնքների ջրամատակարարման համակարգի վերակառուցման շինարարական աշխատանքները՝ ջրաղբյուրից մինչև ՕԿՋ սնող ջրատարների անցկացում, բարդ ռելիեֆային պայմաններից ելնելով՝ մարիչ հորերի և օդահան հորերի կառուցում, համայնքների ներքին ցանցի վերակառուցում և բարելավում՝ այդ թվում ջրագծերի մոնտաժային աշխատանքներ, ջրմուղի հորերի կառուցում, ներտնային խողովակների անցկացում: Նշված ծրագրի հիմնական դժվարություններից էին բարդ եղանակային պայմանները և շինհրապարակի հեռավորությունը: Չնայած նշված բարդություններին՝ մեզ հաջողվել է իրակացնել աշխատանքները՝ համաձայն սահմանված պահանջների:

Սկիզբ`

01.06.2016 թ.

Ավարտ`

02.12.2016 թ.