logo
A powerful architecture & Construction theme. Construct your website in the perfect Ratio.
Alienum phaedrum torquatos nec eu, vis detraxit periculis ex, nihil expetendis in mei. Mei an pericula
Title Image

Աշխատատեղի անվտանգության իրականացում

Աշխատատեղում անվտանգության ապահովումը մեր ընկերության համար թիվ մեկ առաջնահերթության խնդիր է: Մենք ոչ միայն հետևում ենք անվտանգության կանոններին և կանոնակարգերին՝ մարդկային առողջության արժեքից ելնելով, այլ նաև ելնելեվ այն բանից, որ յուրաքանչուր պատահար բերում է աշխատանքի դադարի և բացասաբար է ազդում ընկերության գործունեության վրա: Ահա թե ինչու մենք կարողացել ենք հասնել պատահարների շատ ավելի ցածր ցուցանիշի, քան քան մեր ոլորտի միջին ցուցանիշն է:
Մեր անվտանգության միջոցները, կանոններն ու ուղեցույցը ընհանուր առմամբ և մասնավորապես այս նախագծի համար ներառում են.

Տարածքի պատշաճ ցանկապատում և ոչ լիազորված անձանց մուտքի սահմանափակում

Անձնական պաշտպանիչ հագուստի պարտադիր կրում

Ոգելից խմիչքի օգտագործման նկատմամբ զրոյական հանդուրժողականություն

Ծանր տեխնիկայի և սարքավորումների կիրառում` անվտանգության կանոններին խիստ համապատասխան

Անվտանգության վերաբերյալ պարբերական դասընթացներ և հանդիպումներ

Շինհրապարակի բոլոր աշխատողների, մատակարարների, ենթակապալառուների կողմից մեր ընկերության սահմանած անվտանգության անվտանգության կանոնների պահպանում

Սարքավորումները և նյութերը պահվում են փակ տարածքում

Շինարարական հրապարակում ոչ մի պայթյունավտանգ հեղուկ կամ վտանգավոր նյութ չի պահվում

Յուրաքանչյուր շինհրապարակում անվտանգության ինժեները իրականացնում է հետևյալ գործողությունները.

Հետևում է, որ անձնակազմը պահպանի անվտանգության հրահանգներն և կանոնները

Իրակացնում է վտանգավոր պայմանների մոնիտորինգ, կանխում է պոտենցիալ վտանգավոր իրավիճակները

Սարքավորումների և շինհրապարակի պայմանների ստուգում յուրաքանչյուր հերթափոխի սկզբում կամ ըստ անհրաժեշտության

Ապահովում է, համապատասխան բժշկական միջցների ու դեղորայքի առկայությունը

Պատրաստում է յուրաքանչյուր նախագծի համար անվտանգության ծրագիր

Ապահովում է այլ անվտանգության միջոցներ, ինչպիսիք են օրինակ շինհրապարակ մուտքի խոչընդոտների բացակայությունը, պաշտպանությունն ընկնելուց, պոտենցիալ վտանգավոր գործողությունների կանխումը, վնասակար նյութերի հետ վարվեցողության և դրանց պահպանության անվտանգությունը