Սա CH2MHILL ընկերության համար իրականացված 4 նախագծերից առաջինն է: CH2MHILL-ը աշխարհի խոշորագույն շինարարական ընկերություններից է, որը, «Համատեղ բիոլոգիական ներգրավվածություն» ծրագրի շրջանակներում, շինարարական նախագծեր է իրականացնում Հայաստանում : Պատվերը կատարվեց մեկ ամսում, ինչը ցուցադրում է մեր կարողությունն աշխատելու ամենապահանջկոտ գործընկերների հետ՝ շատ սեղմ ժամկետներում:
Նախագծի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները.
- Ասբեստի և հարդարման հին նյութերի հեռացում
- Ինտերիերի վերանորոգում
- Լուսավորության, ջրմուղի, օդորակման տեղադրում