logo
A powerful architecture & Construction theme. Construct your website in the perfect Ratio.
Alienum phaedrum torquatos nec eu, vis detraxit periculis ex, nihil expetendis in mei. Mei an pericula

«ՀԲԸՄ» բիզնես կենտրոն

Ջեռուցման, օդափոխման և օդորակման համակարգի տեղադրումը «ՀԲԸՄ» կենտրոնում ներառում էր հարմարավետ սենյակային կլիմա ստանալու համար բոլոր ժամանակակից պահանջները: Այն նաև ինժեներական սարքավորումները շատ կոմպակտ տարածքում տեղավորելու բարդ առաջադրանք էր ներառում: Մենք կարողացանք ապահովել այդ ամենը, ինչպես նաև տարբեր արտադրողներից բոլոր ինժեներական ենթակառուցվածքները միավորել շենքի կառավարման «Computrols» համակարգում: Ջեռուցման, օդափոխման և օդորակման ողջ համակարգը կարող է ղեկավարվել և վերահսկվել ցանկացած համակարգչից ինտերնետի միջոցով: Ի լրումն դրան, մենք օգտագործել ենք մեկուսիչ պանելներ օդատարները պատրաստելու համար: Սա մեզ տվեց ոչ միայն առավելություն տեղադրման ժամանակի առումով, այլ նաև պատվիրատուին տվեց առավելություն գումարի խնայողության առումով: Ինչպես տեսնում եք, մեկուսիչ պանելներից օդատարները այնքան էսթետիկ են, որ կարող եք պարզապես ներկել առաստաղը առանց որևէ կախովի առաստաղ կիրառելու, եթե ունեք ցածր առաստաղ կամ որևէ այլ պատճառով չեք ուզում ծածկել առաստաղը:

Այս նախագիծը ներառում էր.

  • Ջեռուցման համակարգի տեղադրում
  • Օդափոխման և օդորակման համակարգի տեղադրում
  • Հակահրդեհային ահազանգման համակարգի տեղադրում
  • Շենքի կառավարման համակարգի տեղադրում
  • Անվտանգության համակարգի, ՏՏ և հեռախոսային ցանցի, հակահրդեհային ազդանշանային համակարգի տեղադրում:

Սկիզբ`

01.05.2014թ.

Ավարտ՝

04.04.2015թ.

Մակերես

5885 ք.մ