«Ավետիսյան» ավագ դպրոց

«Ավետիսյան» դպրոցի շինարարությունը մեր ընկերության կողմից իրականացված գլխավոր և ամենամեծ նախագծերից է: Այն ցուցադրում է «ՔԵՅՐ ԲԻԼԴԻՆԳ ՍԵՐՎԻԶԻՍ» ՍՊԸ-ի աշխատելաոճի հիմնական հատկանիշները.

ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ – համաձայն պայմանագրի, նախագիծը ավարտվել է 23 ամսում, որը շատ կարճ ժամկետ է Հայաստանի շինարարական պրակտիկայում նման մեծամասշտաբ նախագիծն ավարտին հասցնելու համար
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻՈՒԹՅՈՒՆ –ինժեներական բոլոր աշխատանքները և հիմնական շինարարական աշխատանքները կատարվել են մեր ուժերով` առանց ենթակապալառուների ներգրավման:
ՎՍՏԱՀԵԼԻՈՒԹՅՈՒՆ –շինարարությունն իրականացվել է եղանակային խիստ պայմաններում, արագ լուծումներ են տրվել բոլոր հնարավոր խոչընդոտ հանդիսացող խնդիրներին, ապահովվել է շինհրապարակի անվտանգության բարձր մակարդակ շինարարության ողջ ընթացքում:
ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ – շենքը հարուստ է առաջադեմ տեխնոլոգիական լուծումներով: 2014թ. դեկտեմբերի 9-ին մենք դիմել ենք Էներգետիկայի և շրջակա միջավայրի նախագծման ոլորտում առաջնորդության (​LEED) սերտիֆիկատ ստանալու համար: Սա տարածաշրջանում առաջին LEED սերտիֆիկացված շինությունն է:

Սկիզբ`

10.10.2012թ.

Ավարտ`

31.08.2014թ.

Տարածք`

8400 ք.մ.