Հայաստանի ամերիկյան համալսարանը մեր առաջին պատվիրատուներից է: «ՔԵՅՐ ԲԻԼԴԻՆԳ ՍԵՐՎԻԶԻՍ» ՍՊԸ-ի և ՀԱՀ-ի առաջին համագործակցությունը եղավ համալսարանի կաթսայատան գործունեության կարգավորման և շտկման հետ կապված աշխատանքների իրականացումը: Դրանից հետո մենք վերանորոգեցինք նաև Փարամազ Ավետիսյան մասնաշենքի օդափոխության և օդորակման համակարգերը: Ընդհանուր առմամբ, 2 տարվա ընթացքում Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ կնքվեց 6 պայմանագիր:
Ինժեներական աշխատանքները ներառում էին.
- Ջեռուցման, օդորակման և օդափոխության համակարգի տարրերի շտկում և հավասարակշռում (կաթսաներ, օդափոխության սարքեր, օդի փոփոխական ծավալով տերմինալ բլոկեր, DDC կոնտրոլլերներ, փականներ, սենսորներ և այլն)
- Վերոնշյալ ջեռուցման, օդորակման և օդափոխության համակարգի շահագործում և սպասարկում
- Խողովակաշարի և խողովակների մեկուսիչների տեղադրում
- Օդակարգավորման առանձին տարրերի տեղադրում գրադարանում, ճաշարանում
- Ջեռուցման, օդորակման և օդափոխության սարքավորումների համար էլեկտրական տուփերի տեղադրում
- Շենքի ավտոմատացման համակարգի շահագործում
- Լսարանների և արխիվային սենյակի վերանորոգում