Այս նախագիծը «ՔԵՅՐ ԲԻԼԴԻՆԳ ՍԵՐՎԻԶԻՍ» ՍՊԸ-ի առաջին նշանակալից նախագիծն է CH2MHILL Inc.- ի հետ համագործակցության շրջանակներում: Շինության մակերեսը մոտ 1335 մ2 է։ Քանի որ մեր առջև դրված էին որակի և անվտանգության պահպանման խիստ պահանջներ, հպարտ ենք տեղեկացնել, որ աշխատանքներն իրականացվել են հավուր պատշաճի՝ հաճախորդի պահանջներին համապատասխան։
Նախագիծը ներառում է.
- Պեղումներ և հողային աշխատանքներ
- Գոյություն ունեցող բարձրավոլտ մալուխային գծերի տեղափոխում
- Երկաթբետոնե հիմք և հիմնակմախք
- Վերելակի հորան և արտաքին պատեր
- Նկուղի մեկուսացում
- Լրացում և խտացում